Ալցհեյմերի հիվանդության դեմ պայքարի ասոցիացիայի հետազոտողները պարզել են, որ կորոնավիրուսային վարակն ավելի շատ է ախտահարում տարեց մարդկանց ուղեղը, քան Ալցհեյմերի հիվանդությունը, հաղորդում է Daily Mail-ը։
Գիտնականներն ուշադրություն են դարձրել կորոնավիրուսով վարակված հիվանդներին, որոնց ճանաչողական գործառույթները նվազել են կամ դեմենցիա է զարգացել վարակի ֆոնին։ Մինչև կորոնավիրուսով վարակվելը նրանք ուղեղի աշխատանքի խանգարումներով չեն տառապել։ Համեմատելով նրանց և Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների ցուցանիշները, պարզվել է, որ COVID-19-ի դեպքում ուղեղի ախտահարումն ավելի մեծ է լինում։
Ռիսկային խմբում են COVID-19-ի ծանր ընթացքով հիվանդները։
Ուղեղի գործառույթների վերականգնումը հնարավոր է, բայց դրա համար երկար ժամանակ է պահանջվում։