«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ հունվարի 15-ին՝ ժամը 18։50-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով Մեղրու լեռնանցքը փակ է։
Սիսիան-Գորիս ճանապարհին ևս ձնաբուք է, տեղում կատարվում են ձնամաքրման, ճանապարհի անցանելիության ապահովման աշխատանքներ։ Իսկ Սարավան-«Զանգեր» ճանապարհահատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: