Արցախում 17 տոկոսով բարձրացվել են նաև ուժային մարմիններում աշխատողների կենսաթոշակները
copy image url

Արցախում 17 տոկոսով բարձրացվել են նաև ուժային մարմիններում աշխատողների կենսաթոշակները

Ներքին 3 տարի առաջ - 10:34 15-01-2022

Արցախում, ի թիվս կենսաթոշակների, պետական նպաստների և այլ սոցվճարների չափերի բարձրացման՝ 2022թ. հունվարի 1-ից բարձրացումներ են կատարվել նաև ուժային մարմիններում աշխատող անձանց կենսաթոշակների չափերում: Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Մասնավորապես, ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության զինծառայողների աշխատավարձերի գործակիցների բարձրացման միջոցով շուրջ 17 տոկոսով ավելացել են նաև նրանց կենսաթոշակների չափերը: Իսկ պաշտպանության բանակի զինծառայողների կենսաթոշակների չափերի բարձրացումը տեղի է ունեցել ամսական 25 000 դրամ հավելավճարի տրամադրման տեսքով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Միաժամանակ, իրավական ու տեխնիկական մի շարք ընթացակարգերով պայմանավորված՝ միայն նշված խմբերի անձանց կենսաթոշակները հունվարին կվճարվեն 2021թ. չափերով, որպեսզի վճարումների հետ կապված ուշացումներ չլինեն: Իսկ, ահա, փետրվարին կվճարվի բարձրացված չափով, ներառյալ՝ հունվարին չվճարված հատվածը: