Իտալիայում արգելվել է որսը՝ ժանտախտի պատճառով
copy image url

Իտալիայում արգելվել է որսը՝ ժանտախտի պատճառով

Արտաքին 3 տարի առաջ - 12:10 14-01-2022

Իտալիայի մի քանի մարզերում, խոզերի աֆրիկյան ժանտախտի բռնկման պատճառով, արգելվել է որսը, հաղորդում է Reuters-ը։

Արգելքը գործելու է երկրի երկու հյուսիսային մարզերում։ Խոզերի աֆրիկյան ժանտախտով վարակված վայրի վարազ է հայտնաբերվել երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Պիեմոնտ մարզում։

Իտալիայի գյուղատնտեսության ազգային կոնֆեդերացիայի տվյալներով, երկրում մոտ 8.9 միլիոն գլուխ խոզ կա։