ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում Պուտինի դեմ
copy image url

ԱՄՆ-ը պատժամիջոցներ է պատրաստում Պուտինի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 18:28 12-01-2022

ԱՄՆ Դեմոկրատական ​​կուսակցությունից սենատորները պատրաստվում են ներկայացնել պատժամիջոցների նոր փաթեթ, որը կսահմանվի Ուկրաինայի հետ սահմանին լարվածության էսկալացիայի դեպքում, հաղորդում է The Washington Post-ը։

«Պուտինին պետք չէ տապալել սեփական տնտեսությունը և զոհաբերել իր մարդկանց կյանքը՝ Եվրոպայի քարտեզը վերագծելու հետագա փորձի համար»,- փաստաթղթի նպատակը բացատրել է սենատոր Ռոբերտ Մենենդեսը:

Հստակ միջոցները դեռևս չեն բացահայտվում, սակայն հայտնի է, որ պատժամիջոցներն ուղղված են լինելու կառավարական և ռազմական շրջանակներից Ռուսաստանի պաշտոնատար անձանց՝ ներառյալ անձամբ Ռուսաստանի նախագահի դեմ: Դրանք վերաբերելու են բանկային ոլորտին և SWIFT համակարգին։

Թերթի տվյալներով՝ Սպիտակ տունը մտադիր է աջակցել տվյալ օրինագծին։

Ամենից շատ դիտված