Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանը կլքեն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո
copy image url

Շոյգուն հայտարարել է, որ ՀԱՊԿ խաղաղապահները Ղազախստանը կլքեն իրավիճակի ամբողջական կայունացումից հետո

Արտաքին 3 տարի առաջ - 13:16 11-01-2022

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խաղաղապահ ուժերը Ղազախստանը կլքեն երկրում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո։ Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այժմ ՀԱՊԿ ուժերը երկրում կարևոր ռազմական, պետական ​​և սոցիալապես նշանակալի օբյեկտների պաշտպանության խնդիրներ են իրականացնում։

Շոյգուն հավելել է, որ հունվարի 9-ին, ընդամենը երեք օրվա ընթացքում, ՀԱՊԿ-ի խաղաղապահ ուժերը տեղակայվել են Ղազախստանի տարածքում: Նրա խոսքով, դա հնարավոր է դարձել կազմակերպության անդամ երկրների զինված ուժերի համակարգված աշխատանքի, ինչպես նաև Սիրիայում և Լեռնային Ղարաբաղում վարժանքների ընթացքում ձեռք բերված փորձի շնորհիվ։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի