Կիպրոսի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
copy image url

Կիպրոսի ափերի մոտ ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Արտաքին 3 տարի առաջ - 11:45 11-01-2022

Կիպրոսի ափերի մոտ 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել հունվարի 11-ի գիշերը, ըստ MET-ի ժամը 2-ից մի քանի րոպե անց:

Ըստ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալների, էպիկենտրոնը գտնվել է 51 կմ խորության վրա՝ Լիմասոլ քաղաքից 120 կմ հյուսիս-արևմուտք, որտեղ մոտ 154 հազար մարդ է ապրում, և մոտ 36 հազար բնակչություն ունեցող Պաֆոս քաղաքից 62.3 կմ հարավ-արևելք։ Հազարավոր մարդիկ գիշերն անց են կացրել փողոցում, բաց երկնքի տակ, հաղորդում է Կիպրոսի պետական ​​ռադիոն (RIK):

Ամենաուժեղ ցնցումները զգացվել են երկրի հյուսիսում՝ Միջերկրական ծովի ափամերձ շրջանում։ Կիպրոսի ափերի մոտ տեղի ունեցած երկրաշարժից հետո ցնցումները հասել են Թուրքիայի հարավ, Իսրայել, Կրետե և Հռոդոս կղզիներ և նույնիսկ Եգիպտոս։

Հնարավոր վիրավորների և պատճառված վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Ցունամիի սպառնալիքի մասին չի հայտարարվել։

Ամենից շատ դիտված