Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային. ԱՀ ոստիկանություն
copy image url

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային. ԱՀ ոստիկանություն

Ներքին 3 տարի առաջ - 22:23 10-01-2022

Ադրբեջանցիները Ստեփանակերտ-Գորիս ավտոճանապարհին` Շուշիի հատվածում քարերով հարվածել են հայ վարորդի ավտոմեքենային։ Այդ մասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։

Հունվարի 10-ին ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում Վանաձոր քաղաքի բնակիչ Վ. Պ.-ից (ծնված 1991թ.) հաղորդում է ստացվել, որ իր վարած «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենայով Ստեփանակերտ-Երևան ավտոճանապարհին` Շուշիի մոտակայքում, ադրբեջանցիների կողմից ենթարկվել է սադրանքի։
Վերջիններս քարերով հարվածել են ավտոմեքենային, ինչի հետևանքով վնասվել է մեքենայի դիմային մասը։

Դեպքի կապակցությամբ ոստիկանությունում կատարվում են ստուգումներ։

Ամենից շատ դիտված