Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում․ Արցախի ՆԳՆ
copy image url

Ադրբեջանը հրադադարի ռեժիմը խախտել է նաև Ասկերանի շրջանում․ Արցախի ՆԳՆ

Ներքին 3 տարի առաջ - 20:08 10-01-2022

Ժամը 17:00-ին ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ Նախիջևանիկ գյուղի տարածքում գտնվող նռան այգում 4 քաղաքացիական անձ տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը հրաձգային տարբեր տեսակի զինատեսակներից շուրջ 15 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակ են բացել նրանց ուղղությամբ և չեն թողնում դուրս գան այգուց:

Կրակը դադարել է ռուս խաղաղապահների միջնորդությամբ, իսկ Արցախի քաղաքացիները տարհանվել են անվնաս։

Մասնակի վնասվել է գյուղատնտեսական տեխնիկան։

Հիշեցնենք, որ այսօր` հունվարի 10-ին, Ադրբեջանը կրակ էր բացել նաև Կարմիր Շուկա համայնքի ուղղությամբ, մանկապարտեզի մոտ այրվել է «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենա։

Ֆոտոշարք