Կիևի կենտրոնում բարձրացվել է Ղազախստանի մեծ դրոշը՝ ի նշան երկրի բնակչության հետ համերաշխության։ Այս մասին հայտնում է «Ուկրինֆորմ» գործակալության Telegram ալիքը։
«Ղազախստանի դրոշը բարձրացվել է Կիևի կենտրոնի երկնքում՝ ի նշան այս երկրի ժողովրդին աջակցության և այնտեղ տեղի ունեցող իրադարձությունների վրա ուշադրություն հրավիրելու համար»,- ասվում է հրապարակման մեջ։
Հրապարակված լուսանկարներից երևում է, որ Ղազախստանի դրոշը բարձրացվել է անօդաչու սարքերով։