ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է աշխարհաքաղաքական առումով վերականգնել այն ամենը, ինչը գոյություն է ունեցել Խորհրդային Միության օրոք։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով CNN-ին։
«Կարծում եմ՝ դա այդպես է, սա նախագահ (Ռուսաստանի) Վլադիմիր Պուտինի նպատակներից մեկն է։ Իսկ դա նշանակում է ազդեցության ոլորտի վերականգնում այն երկրների նկատմամբ, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության կազմում»,- ասել է Բլինկենը։
Նա հավելել է, որ դա իրադարձությունների անընդունելի ելք է։