Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին Ռուսաստանի հետ բանակցություններից առաջ թվիթերյան իր էջում գրել է, որ կարող միանշանակ հայտարարել, որ ԱՄՆ-ը չի դիտարկում Եվրոպայում իր ռազմական ներկայության կրճատման հնարավորությունը:
Քիրբին հավելել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ բանակցություններում անգամ չի դիտարկի այս հարցում իր դիրքորոշումը փոխելու հնարավորությունը։
Պենտագոնի խոսնակը պարզաբանել է, որ ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր ռազմական ուժի թվաքանակը, այդ թվում՝ Բալթյան երկրներում և Լեհաստանում։