Կառավարությունը ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից տարհանելու մտադրություն չունի. ԱԳՆ խոսնակ
copy image url

Կառավարությունը ՀՀ քաղաքացիներին Ղազախստանից տարհանելու մտադրություն չունի. ԱԳՆ խոսնակ

Արտաքին 3 տարի առաջ - 13:50 08-01-2022

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին: Հարցուպատասխանը՝ ստորև.

-Արդյո՞ք ՀՀ կառավարությունը պատրաստվում է Ղազախստանից տարհանել ՀՀ քաղաքացիներին:

-Այս պահի դրությամբ նման մտադրություն չկա։

-Ինչպիսի՞ առաքելություն են իրականացնելու ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի կազմում Ղազախստան մեկնող ՀՀ զինծառայողները։

-Հայ խաղաղապահների խնդիրը ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությունն է լինելու։

-Արդյո՞ք կան տուժածներ ՀՀ քաղաքացիների շրջանում։

-Ղազախստանում ՀՀ դեսպանության հաղորդմամբ՝ ՀՀ քաղաքացիների շրջանում տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված