Ղրղզստանը սկսել է տարհանել Ղազախստանում գտնվող իր քաղաքացիներին
copy image url

Ղրղզստանը սկսել է տարհանել Ղազախստանում գտնվող իր քաղաքացիներին

Արտաքին 3 տարի առաջ - 17:43 06-01-2022

Ղրղզստանի արտգործնախարարությունը սկսել է տարհանել Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին, գրում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ղրղզստանի ԱԳՆ հայտարարությանը։

«Հաշվի առնելով Ղազախստանում վերջին իրադարձությունները՝ Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը հյուպատոսական-իրավական օգնության շրջանակներում աշխատանք է կատարում պետական սահմանի անցակետերով Ղրղզստանի քաղաքացիներին տարհանելու ուղղությամբ»,- նշած է հաղորդագրության մեջ։

Տարհանելու նպատակով տրամադրվել են տրանսպորտի միջոցներ, որոնց շահագործման ծախսը պետությունն է հոգում:

Ղրղզստանի ԱԳՆ–ն Ղազախստանի տարածքում գտնվող իր քաղաքացիներին կոչ է անում չենթարկվել սադրանքների, խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից և մարդաշատ վայրերից և մնալ բնակության վայրում:

Ամենից շատ դիտված