Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ Իրանի տարածքով
copy image url

Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ Իրանի տարածքով

Արտաքին 3 տարի առաջ - 19:53 05-01-2022

Ադրբեջանը սկսել է թուրքմենական գազ ստանալ Իրանի տարածքով եռակողմ համաձայնագրի շրջանակում՝ կապույտ վառելիքի մատակարարումների փոխանակման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության (SOCAR) միջոցառումների կազմակերպման եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետի տեղակալ Իբրահիմ Ահմադովը։

«Այս համաձայնագրի հիման վրա արդեն սկսվել են գազի մատակարարումները իրանա-ադրբեջանական սահմանով»,-ասել է SOCAR-ի ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ գազն Ադրբեջան կտեղափոխվի երկու ուղղությամբ։

«Մի ուղղությունը Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունն է, որտեղից արդեն գազ է ստացվում»,-ասել է Ահմեդովը։ Մեկ այլ ուղղություն է, նրա խոսքով, Աստարան՝ Իրանի հետ սահմանին։

Նա մանրամասնել է, որ երկու ուղղություններով գազի ընդհանուր ծավալները կկազմեն օրական 4 մլն խմ-ից մի փոքր ավելի։

Ամենից շատ դիտված