Ծեծկռտուք Մոսկվայում՝ ուզբեկ և ղրղզ ներգաղթյալների միջև
copy image url

Ծեծկռտուք Մոսկվայում՝ ուզբեկ և ղրղզ ներգաղթյալների միջև

Արտաքին 3 տարի առաջ - 17:04 02-01-2022

Մոսկվայի հարավ-արևելքում՝ Տեքստիլագործների թաղամասում, տեղի է ունեցել զանգվածային ծեծկռտուք Ուզբեկստանից և Ղրղզստանից ներգաղթյալների միջև։ Այս մասին հաղորդում է Interfax-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ ներգաղթյալների միջև կոնֆլիկտը տեղի է ունեցել Ամանորի գիշերը։ Նախնական տվյալներով՝ ծեծկռտուքի պատճառ է դարձել անձնական թշնամանքը։ Ծեծկռտուքին մասնակցել են Ուզբեկստանի երեք և Ղրղզստանի տասը քաղաքացիներ։ Երեք մարդ դանակահարվել է։

Ոստիկանությանը հաջողվել է բերման ենթարկել բախման մասնակցած ինն անձի, որոնք բոլորն էլ Ղրղզստանից են։ Միջադեպի առնչությամբ կազմվել են վարչական արձանագրություններ՝ օտարերկրյա քաղաքացու կամ քաղաքացիություն չունեցող անձի կողմից Ռուսաստանի Դաշնությունում գտնվելու ռեժիմը խախտելու հոդվածով։