ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքում ու Տավուշում

Ներքին 3 տարի առաջ - 15:54 30-12-2021

Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստավայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև մասնակից լինելու ներկայացումներին:

Ձմեռ պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին:

Նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել նախագահի աշխատակազմի կողմից:

Ամենից շատ դիտված