Նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» թեմային
copy image url

Նոր նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» թեմային

Ներքին 3 տարի առաջ - 17:29 28-12-2021

Դեկտեմբերի 28-ին շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշ՝ նվիրված «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» թեմային:

Այս մասին հայտնում են «ՀայՓոստ»-ից, նամականիշի մարումն իրականացրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանը, Հայաստանի Հանրապետության ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

400 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշի վրա պատկերված է Երևանի հեռուստաաշտարակը և Հայաստանի հանրային հեռուստաընկերության լոգոտիպը:

Նամականիշի ներքևի հատվածում պատկերված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» գրառումը՝ հայերեն և անգլերեն լեզուներով:

Ամենից շատ դիտված