Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ
copy image url

Վարազդատ Հարոյանը՝ Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ

Ներքին 3 տարի առաջ - 15:24 28-12-2021

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները:

Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը:

62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը:

Ամենից շատ դիտված