Հունաստանում ամանորյա կարանտին է սահմանվել
copy image url

Հունաստանում ամանորյա կարանտին է սահմանվել

Արտաքին 3 տարի առաջ - 13:12 28-12-2021

Հունաստանի իշխանությունները որոշել են երկու շաբաթով խստացնել կորոնավիրուսային համավարակի պատճառով մտցված կարանտինային սահմանափակումները, հաղորդում է The Guardian-ը։

Ըստ պարբերականի, երկրում COVID-19-ով հիվանդացության աճը զսպելու նպատակով հունվարի 3-ից 16-ը կգործեն լրացուցիչ միջոցառումներ, որոնք կտարածվեն հիմնականում գիշերային ժամանցի օբյեկտների վրա։

Այս ժամանակահատվածում բարերն ու ռեստորանները կաշխատեն մինչև կեսգիշեր, իսկ սեղանի շուրջ չպետք է վեցից ավելի այցելու լինի: Խախտումների դեպքում առողջապահության նախարարությունը սպառնում է արգելել երաժշտությունը նման հաստատություններում։

Բացի այդ, սպորտային միջոցառումներին հաճախելը սահմանափակվում է հնարավորությունների 10%-ով, բայց ոչ ավելի, քան 1000 մարդ։ Տարեցների խնամքի հաստատությունների այցելուներին կթույլատրվի հարազատներին հանդիպել միայն նախորդ 48 ժամվա ընթացքում արված ՊՇՌ-թեստի բացասական պատասխան ունենալու դեպքում:

Նաև քաղաքացիներին կպարտադրվի սուպերմարկետներում, հասարակական տրանսպորտում և սննդի հաստատություններում պաշտպանվածության բարձր մակարդակով դիմակներ կրել։