Մեծ Բրիտանիայի անվտանգության հարցերով պետնախարար Դեմիան Հայնդսը հայտարարել է, որ Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը Միացյալ Թագավորության նկատմամբ ամենաակնհայտ թշնամական տրամադրություններով պետություններն են՝ հետախուզության և կիբերհարձակման ոլորտում իրենց հնարավորությունների պատճառով: Այս մասին գրում է The Telegraph-ը։
«Երեք երկրները, որոնք ես հիշատակեցի, ունեն ֆիզիկական մարդկային ներուժ, նրանք ունեն մեծ ներկայություն կիբերտարածությունում, նրանք կարող են ուժեր տեղակայել ցանկացած մասշտաբի»,- հայտարարել է նա՝ նշելով, որ այդ երկրները տեղեկատվական գործողություններ են իրականացնում «բազմաթիվ տարբեր միջոցների» օգնությամբ։
Հայնդսը պարզաբանել է, որ Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի թշնամական ակտիվությունը, բացի ապատեղեկատվական արշավներից, պարունակում է նաև լրտեսների առկայություն և զինվորներ՝ սպասման մեջ։
Չորրորդ թշնամական երկիրը պաշտոնյան համարում է Հյուսիսային Կորեան:
Նախարարը նաև հավելել է, որ այդ պետությունների սպառնալիքների դեմ պայքարի համար անհրաժեշտ է թարմացնել օտարերկրյա լրտեսների մասին օրենսդրությունը։