Փաշինյանի թիմը եկել է իշխանության՝ սպասարկելու Ադրբեջանի և Թուրքիայի շահը. Լուսինե Հարոյան

Ներքին 3 տարի առաջ - 17:50 25-12-2021

Երեկ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ժամանակ արել էր հետևյալ հայտարարությունը, որ Հայոց ցեղասպանությունը նախապայման չէ թուրքերի հետ հաշտվելու համար։ Հասարակական գործիչ Լուսինե Հարոյանը Oragir.news-ի հետ զրույցում հայտարարության վերաբերյալ ասաց.

«Եթե մենք վարչապետի աթոռին սոսնձված մարդու ասածները դիտարկում ենք հայ մարդու շահից, որևէ բացատրություն դա չունի։ Մենք պետք է ընդունենք, որ Նիկոլ Փաշինյանի թիմը եկել է իշխանության, որպեսզի ներկայացնի Թուրքիայի և Ադրբեջանի իշխանության ծրագրերը։ Իսկ այս ճշմարտության մեջ արդեն հասկանալի է դառնում իր ասածները։ Անբարո հայտարարությունները մեկնաբանելու կարիք չունեմ, և ինքը առայժմ կարողանում է լավ իրականացնել իր ծրագրերը։ Նիկոլ Փաշինյանը աջակցություն չունի ժողովրդից, իր աջակցությունը ոստիկանությունն է և ԱԱԾ-ն»,-նշեց նա։