Օմիկրոնն 80%-ով ավելի քիչ հոսպիտալացումներ է հրահրում, քան դելտան
copy image url

Օմիկրոնն 80%-ով ավելի քիչ հոսպիտալացումներ է հրահրում, քան դելտան

Արտաքին 3 տարի առաջ - 12:22 25-12-2021

Օմիկրոն COVID-շտամով վարակվելու դեպքում դելտայի համեմատությամբ հիվանդության ընթացքը 70%-ով ավելի թեթև է լինում, իսկ հոսպիտալացումների թիվը՝ 80%-ով ավելի քիչ, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով MedRxiv կայքում հրապարակված հետազոտությանը։

Հետազոտությունն իրականացվել է Հարավաֆրիկյան վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի գիտնականների կողմից, սակայն այն դեռ անկախ փորձագիտական գնահատական չի ստացել:

Իր հերթին, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման աֆրիկյան կենտրոնի (CDC) ղեկավարն ասել է, որ Հարավային Աֆրիկայում օմիկրոնի դեպքում հիվանդությունը 70-80%-ով ավելի թեթև է ընթանում՝ համեմատած դելտայի հետ, գրում է The Guardian-ը։

Պաշտոնյան ընդգծել է, որ այս տվյալները պետք չէ տարածել բոլոր երկրների վրա։ Նա նշել է, որ Հարավային Աֆրիկայի բնակչության երիտասարդ միջին տարիքը կարող է ազդել օմիկրոնի հետ կապված իրավիճակի և երկրում կատարվող հետազոտությունների արդյունքների վրա։

Ամենից շատ դիտված