Խոշոր ավտովթար Երևանում, տուժածներ չկան
copy image url

Խոշոր ավտովթար Երևանում, տուժածներ չկան

Ներքին 3 տարի առաջ - 11:12 25-12-2021

Այսօր` դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում իրանական համարանիշներով բեռնատար Mercedes-ը Արարատի մարզից դեպի Երևան ընթանալիս ժողովրդին հայտնի Նորագավիթի «գաի պոստ»-ի մոտ բախվել է Opel-ին, այնուհետև առաջ ընթացել և կողաշրջված վիճակում բախվել ճանապարհը կարգավորող ցուցանակին, այնուհետև տապալել քարե պարիսպը։

Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Բեռնատարը բարձված է եղել 10 տոննա նարինջով։

Ամենից շատ դիտված