Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու անդամների մանդատներն արդեն բաշխվել են
copy image url

Վարդենիս խոշորացված համայնքում ավագանու անդամների մանդատներն արդեն բաշխվել են

Ներքին 3 տարի առաջ - 13:37 24-12-2021

Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովում արդեն բաշխվել են Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամների մանդատները։

Այս մասին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովից, Վարդենիս համայնքի ավագանու 27 մանդատներից 13-ը բաժին է հասել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, 10 մանդատ՝ «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքին, 4 մանդատ՝ «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքին։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից Վարդենիս խոշորացված համայնքի ավագանու անդամի մանդատներ են շնորհվել Արամ Մելքոնյանին, Արտակ Մանուկյանին, Մելանյա Եփրեմյանին, Մուշեղ Շաբոյանին, Կարեն Սիմոնյանին, Նաիրա Մանուչարյանին, Հայկ Երանոսյանին, Ռաֆայել Խչեյանին, Ռոմելյա Սարգսյանին, Զավեն Շհոյանին, Համլետ Բազոյանին, Արմինե Աղաջանյանին եւ Սեւակ Սիմոնյանին։

«Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամի մանդատներ են շնորհվել Ահարոն Խաչատրյանին, Կարեն Մկրտչյանին, Սաթենիկ Մինասյանին, Աշոտ Խաչատրյանին, Արման Մաթեւոսյանին, Նելլի Խաչատրյանին, Աշոտ Գրիգորյանին, Վարուժան Ավետիսյանին, Արուսյակ Ավետիսյանին, Սպարտակ Հովհաննիսյանին։

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքից ավագանու անդամի մանդատներ են շնորհվել Վարդան Մարգարյանին, Արաքսյա Հայրապետյանին, Դավիթ Շահնազարյանին եւ Ջեմմա Վարդանյանին։

«Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ցուցակի առաջին համարը զբաղեցնող Արամ Հարությունյանն ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ։

Ըստ գործող կանոնակարգի՝ Վարդենիս խոշորացված համայնքի նորընտիր ավագանու անդրանիկ նիստը կայանալու է մանդատների բաշխմանը հաջորդող շաբաթվա երկուշաբթի օրը՝ դեկտեմբերի 27-ին։

Ամենից շատ դիտված