Գինցբուրգն ասել է, որ հակամարմինների հիմքով նոր դեղամիջոցն արդյունավետ է «օմիկրոն» շտամի դեմ
copy image url

Գինցբուրգն ասել է, որ հակամարմինների հիմքով նոր դեղամիջոցն արդյունավետ է «օմիկրոն» շտամի դեմ

Արտաքին 3 տարի առաջ - 12:56 24-12-2021

ՌԴ առողջապահության նախարարության Գամալեյայի անվան կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգն ասել է, որ կենտրոնում մշակված հակամարմինների հիմքով նոր դեղամիջոցն արդյունավետ է «օմիկրոն» շտամի դեմ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մոնոկլոնալ հակամարմինների հավաքածուն փորձարկվել է «օմիկրոնի» վրա և շատ լավ է աշխատում»,- ասել է Գինցբուրգը:

Նա հավելել է, որ COVID-19-ի բուժման համար մոնոկլոնալ հակամարմինների կոկտեյլի հետազոտությունը նախատեսվում է սկսել հունվարի 5-10-ը և կավարտվի 2-3 ամսից։ Նրա խոսքով, դեղամիջոցը պետք է արդյունավետորեն չեզոքացնի վիրուսը։

Ֆտորտիազինոն դեղամիջոցը, որն օգտագործվելու է ծանր բակտերիալ բարդությունների կանխարգելման համար, արդեն կլինիկական փորձարկումների երկրորդ փուլն է անցնում, ասել է Գինցբուրգը։