Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի, ինչպես նաև Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև հակամարտությունը հասել է վտանգավոր մակարդակի, հաղորդում է «Sputnik Թուրքիա»-ն։
«Մենք չենք անտեսի մեր սկզբունքները և Ուկրաինայի հետ մեր սերտ հարաբերությունները միայն այն պատճառով, որ լայն հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը Միջազգային անվտանգության ակադեմիայի հետ առցանց հանդիպման ժամանակ։
Չավուշօղլուի խոսքով, նման շատ բարդ իրավիճակներում Թուրքիան անում է այն, ինչ պահանջում է ժամանակի ոգին և երկրի ազգային անվտանգությունը։
«Սա ծանր աշխատանք է, և դրա համար դիվանագիտություն է պետք»,- ընդգծել է նախարարը։