ԼՀԿ-ն չի թողնում, որ Վանաձորում համայնքապետ ընտրվի
copy image url

ԼՀԿ-ն չի թողնում, որ Վանաձորում համայնքապետ ընտրվի

Ներքին 3 տարի առաջ - 12:23 24-12-2021

Վանաձորի ավագանու նիստը, որն այսօր պետք է տեղի ունենար, չի կայացել։

Բանն այն է, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որն բողոքարկել էր Վանաձորի ՏԻՄ ընտրությունների արդյունքները և դատարանի կողմից մերժվել էր, այժմ էլ Վերաքննիչ դատարան է դիմել, որն էլ հայցի ապահովման միջոց է կիրառել և արգելել է Վանաձորի ավագանուն համայնքապետ ընտրել։

Հիշեցնենք, որ ԼՀԿ-ն 1 մանդատ է պահանջում։ Վերաքննիչ դատարանը հայցի ապահովման միջոց կիրառելու հիմք է համարել այն, որ ԼՀԿ-ի դիմումի քննության առաջին նիստն անցել է հեռավար տարբերակով, այսինքն՝ «zoom»-ով։