Ֆիլիպիններում Rai թայֆունի (տեղական անվանումը՝ Odette) զոհերի թիվը գերազանցել Է 300-ը: Այս մասին հաղորդել Է Աղետի հետևանքների վերացման և ռիսկերի նվազեցման ազգային խորհուրդը (NDRRMC): Ավելի վաղ «Ֆրանսպրես» գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, հաղորդել Է 208 զոհվածների մասին: Իրենց հերթին Ֆիլիպինների իշխանությունները հայտարարել են 156 զոհված մարդու մասին:
Նրանց տվյալներով՝ 275 հոգի վնասվածքներ Է ստացել, ևս 37 մարդ համարվում Է անհետ կորած: «Դեկտեմբերի 24-ին՝ Սուրբ Ծնունդից մեկ օր առաջ, NDRRMC-ը հաղորդել Է, որ թայֆունի զոհերի թիվը հասել Է 326-ի: Տուժել Է 661 բնակիչ, 58-ը համարվում Է անհետ կորած»,-գերատեսչության հայտարարությունը հաղորդել Է CNN Philippines հեռուստաալիքը: Rai թայֆունը, որն ամենամահաբերներից մեկն Է դարձել երկրի ոչ վաղ անցյալի պատմության մեջ, Ֆիլիպինների ափին Է հասել դեկտեմբերի 16-ին՝ առաջացնելով սողանքների ու հեղեղումների սպառնալիք: 300 հազարից ավելի մարդ տարհանվել Է: Թայֆունն ուղեկցվել Է սաստիկ քամիներով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: