Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին
copy image url

Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին

Ներքին 3 տարի առաջ - 13:17 23-12-2021

Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 24-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջի ուղիղ եթերում կպատասխանի լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

«Սիրելի հայրենակիցներ, վաղը՝ դեկտեմբերի 24-ին, ժամը 20.00-ին, ֆեյսբուքյան իմ այս էջի ուղիղ եթերում կպատասխանեմ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների հարցերին:

ԶԼՄ-ները և հ/կ-ներն այսօր մինչեւ ժամը 20.00-ն կարող են իրենց հարցերն ուղարկել [email protected] էլ. փոստին: ԶԼՄ-ներին եւ հ/կ-ներին խնդրում եմ ուղարկել մեկական հարց»,- «Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետը, հավելելով, որ հարցուպատասխանի մոտավոր տևողությունը 2 ժամ է լինելու:

Ամենից շատ դիտված