Լենա Նանուշյանը մասնակցել է տուբերկուլյոզի տարածաշրջանային ծրագրի փակման համաժողովին
copy image url

Լենա Նանուշյանը մասնակցել է տուբերկուլյոզի տարածաշրջանային ծրագրի փակման համաժողովին

Ներքին 3 տարի առաջ - 21:38 22-12-2021

Տեղի է ունեցել տարածաշրջանի 11 երկրների, այդ թվում` Հայաստանի մասնակցությամբ, Մոլդովայի PAS գիտաhետազոտական կենտրոնի, ԱՀԿ եվրոպական գրասենյակի և «Տուբերկուլյոզ-Եվրոպա» կոալիցիայի` Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների տուբերկուլյոզի տարածաշրջանային ծրագրի (TB-REP-2) փակման համաժողովը:

Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

2019 թվականին մեկնարկած ծրագրի շրջանակներում մեր մասնագետների փորձագիտական խմբերի կողմից կատարվել են 2021-2026 թթ. տուբերկուլյոզի վերացմանն ուղղված ազգային ծրագրի, առողջապահական ծառայությունների համապարփակ ծածկույթի հայեցակարգի, հակատուբերկուլյոզային ծառայությունների ստանդարտ փաթեթի մշակման, տուբերկուլյոզի խնամքի հիվանդակենտրոն մոդելների` ներառյալ դեղակայուն տուբերկուլյոզի բուժման կարճաժամկետ ռեժիմների, տեսահսկվող բուժման ծրագրի ներդրման աշխատանքներ, ինչպես նաև COVID-19 համավարակին արձագանքման միջոցառումներ:

Լենա Նանուշյանն իր ելույթում շնորհակալություն է հայտնել տարածաշրջանային ծրագիրն իրականացնողներին նախորդ երեք տարվա ընթացքում առողջապահության համակարգին ցուցաբերված աջակցության համար և հույս հայտնել, որ կստեղծվեն տեխնիկական աջակցության նոր հնարավորություններ տուբերկուլյոզի հայտնաբերումն ու արդյունավետ բուժումն ավելի բարձր մակարդակի հասցնելու համար:

Փոխնախարարն ընդգծել է տուբերկուլյկոզի նկատմամբ խոցելի` աշխատանքային միգրանտների շրջանում տուբերկուլյոզի դեմ պայքարին ուղղված միջերկրային և տարածաշրջանային հարթակների ստեղծման, տուբերկուլյոզի ոլորտում գիտահետազոտական աշխատանքների իրականացման, առողջապահության համակարգի, մասնավորապես` առողջության առաջնային պահպանման օղակի ամրապնդման, ինչպես նաև համայնքահեն կազմակերպությունների կարողությունների ամրապնդման կարևորությունը:

Ամենից շատ դիտված