Թբիլիսիում ներդրվում է հասարակական տրանսպորտի աբոնեմենտային համակարգ
copy image url

Թբիլիսիում ներդրվում է հասարակական տրանսպորտի աբոնեմենտային համակարգ

Արտաքին 3 տարի առաջ - 16:17 22-12-2021

2022 թվականի փետրվարի 1-ից Թբիլիսիում կներդրվի հասարակական տրանսպորտի աբոնեմենտային համակարգ։ Այս մասին հաղորդել է մայրաքաղաքի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Քաղաքացիները կկարողանան ձեռք բերել մեկօրյա անսահմանափակ քարտ՝ 3 լարի արժողությամբ, շաբաթական աբոնեմենտը՝ 20 լարի, մեկ ամսվա համար՝ 40 լարի, երեք ամսվա համար՝ 100 լարի, վեց ամսվա համար՝ 150 լարի, մեկ տարվա համար՝ 250 լարի։

Միաժամանակ, մեկանգամյա երթևեկության արժեքը կրկնապատկվում է՝ 50 թեթրիից մինչև 1 լարի։

«Մենք կունենանք անսահմանափակ 90-րոպեանոց քարտ, որը կարժենա 1 լարի, այն մարդկանց համար, ովքեր հաճախ չեն օգտվում հասարակական տրանսպորտից և երկարաժամկետ քարտ չեն գնում արտոնյալ գնով։ Դուք կկարողանաք օգտվել ցանկացած տեսակի տրանսպորտից՝ մետրոյից, ավտոբուսից, միկրոավտոբուսից, 90 րոպեի ընթացքում 1 լարիով, և 90 րոպեի ընթացքում հավելյալ գումար չեք վճարի տրանսպորտային տեղափոխումների համար»,- ասել է Կախա Կալաձեն։

Ամենից շատ դիտված