Համավարակը կավարտվի, երբ բնակչության 70-75 %-ը հակամարմիններ ունենա․ Գինցբուրգ
copy image url

Համավարակը կավարտվի, երբ բնակչության 70-75 %-ը հակամարմիններ ունենա․ Գինցբուրգ

Արտաքին 3 տարի առաջ - 18:12 19-12-2021

Կորոնավիրուսի համավարակը կավարտվի այն ժամանակ, երբ բնակչության 70-75%-ը հակամարմիններ ունենա։ Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գունցբուրգ։

«Երբ մեր բնակչության 70-75%-ը հակամարմիններ կունենա, որոնք պաշտպանում են այս վարակի դեմ, իսկ դա կարելի է անել, եթե վեց ամսվա ընթացքում պատվաստենք Ռուսաստանի ողջ բնակչությանը»,- ասել է նա Նաիլի Ասկեր-զադեի «Վտանգավոր վիրուսը․ Երկրորդ տարին» ֆիլմում՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում, պատասխանելով այն հարցին, թե երբ կավարտվի համավարակը։

Ռուսաստանի մարզերում հունվարի 18-ից սկսվել է 18 տարեկանից բարձր չափահաս բնակչության զանգվածային պատվաստումը։ Երկիրն արդեն գրանցել է կորոնավիրուսի դեմ հինգ պատվաստանյութ՝ Սպուտնիկ V, Էպիվակկորոնա, Կովիվակ, Սպուտնիկ Light և Էպիվակկորոնա-N։