Ինչպես ավելի վաղ Oragir.news-ը հայտնել էր, «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը բողոքարկել է Վանաձորում դեկտեմբերի 5-ին կայացած ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ ԼՀԿ-ն չի գերազանցել անցողիկ շեմը և վերահաշվարկ է պահանջել։ Վերահաշվարկի արդյունքները հրապարակվելու են դեկտեմբերի 21-ին՝ ժամը 5-ին, սակայն Oragir.news-ին հայտնի դարձավ, որ ԼՀԿ-ն կարողացել է 14 ձայն հայթայթել և, ըստ ամենայնի, մեկ մանդատ կստանա ավագանիում։