ՅՈՒՆԵՍԿՕ-ն արաբական գեղագրությունը ներառել է ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում, հաղորդում է AFP-ն:
«Արաբական գեղագրությունը՝ արաբական ձեռագիր տառերը սահուն գրելու գեղարվեստական պրակտիկա է, որը փոխանցում է դրանց ներդաշնակությունը, նրբագեղությունն ու գեղեցկությունը»,- ասվում է հաղորդագրությունում։
Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ 16 մահմեդական երկիր է այս անվանակարգը ներկայացրել ՅՈՒՆԵՍԿՕ։
Իր հերթին, Սաուդյան Արաբիայի մշակույթի նախարար արքայազն Բադր բին Աբդուլա բին Ֆարհան Ալ Սաուդը ողջունել է որոշումը և ասել, որ այն «կնպաստի այս մշակութային ժառանգության զարգացմանը»։