Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել  Արման Թաթոյանի հետ
copy image url

Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Արման Թաթոյանի հետ

Ներքին 3 տարի առաջ - 12:31 15-12-2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։ Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին և դրանով պայմանավորված՝ սահմանային բնակչության խնդիրներին:

Արման Թաթոյանը նախագահին է ներկայացրել ՄԻՊ աշխատակազմի կողմից Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում իրականացված փաստահավաք աշխատանքների արդյունքները։

Նա ընդգծել է սահմանային բնակավայրերի բնակիչների խնդիրներն ու Ադրբեջանի գործողությունների հետևանքով նրանց իրավունքների ոտնահարման դեպքերը։ Թաթոյանը ևս մեկ անգամ շեշտել է ապառազմականացված անվտանգության գոտու ստեղծման կարևորությունը:

Թաթոյանը տեղեկացրել է նաև, որ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերն իր աշխատակազմի կողմից պարբերաբար ներկայացվում են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

ՀՀ նախագահն ու մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մի շարք այլ խնդիրների շուրջ: