ԵՄ-ն պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանի հետ գազային երկարաժամկետ պայմանագրերից. Bloomberg
copy image url

ԵՄ-ն պատրաստվում է հրաժարվել Ռուսաստանի հետ գազային երկարաժամկետ պայմանագրերից. Bloomberg

Արտաքին 3 տարի առաջ - 09:10 15-12-2021

Եվրամիությունը մտադիր է հրաժարվել Ռուսաստանի հետ գազի մատակարարման երկարաժամկետ պայմանագրերից, հաղորդում է Bloomberg-ը՝ հղում անելով իր տրամադրության տակ գտնվող փաստաթղթերին։

Գործակալության տվյալներով, Եվրահանձնաժողովը պատրաստվում է կանխել գազի երկարաժամկետ պայմանագրերի երկարաձգումը 2049թ.-ից հետո՝ իր էներգետիկ շուկայի արմատական ​​վերանայման պատճառով։ Հանձնաժողովի ներկայացուցիչները գազային ներկայիս ճգնաժամի ֆոնին միջոցներ կառաջարկեն հուսալի մատակարարումներ ապահովելու համար։

Միջոցառումները, մասնավորապես, գազի պահեստավորման ռազմավարական մոտեցում են նախատեսում՝ ջեռուցման սեզոնի սկզբում ապահովելով պահեստների լիցքավորման բարձր մակարդակ։

Հոդվածում նշվում է, որ ԵՄ ծրագիրը կարող է հրապարակվել դեկտեմբերի 15-ին, և որ այն կհակասի Ռուսաստանի ծրագրերին։ ԵՄ կառավարությունների ղեկավարները ծրագրված միջոցառումները կքննարկեն դեկտեմբերի 16-ին, Բրյուսելում։

Ամենից շատ դիտված

Ձեզ գուցե հետաքրքրի