Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը
copy image url

Հիմնանորոգվել է Շորժա-Վարդենիս միջպետական ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը

Ներքին 3 տարի առաջ - 23:50 14-12-2021
Այս տարի հիմնանորոգվել է Գեղարքունիքի մարզով անցնող Մ-14, Մ-4, Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի 39.4 կմ-ից մինչև 60.3 կմ հատվածը։ Տեղեկացնում է Գեղարքունիքի մարզպետարանը։ 20.9 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգումը կատարել է «ԱԱԲ պրոյեկտ» ՍՊԸ-ն։ Ամբողջ մակերեսով տեղադրվել են ճանապարհի նոր հիմք և երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Շինաշխատանքների ընթացքում վերանորոգվել են նաև 12 կամուրջ և կամրջային անցումներ, տեղադրվել են արգելապատնեշներ, ճանապարհը կահավորվել է անվտանգության տարրերով։ Հիմնանորոգումն իրականացվել է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ Աշխատանքների համար հատկացվել է մոտ 1 մլրդ 995 մլն դրամ։

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

22:47 Քենեդիի սպանությունը և «Սեպտեմբերի 11»-ը կանխագուշակած էքստրասենսը կանխատեսում է 2025-ը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
21:44 Դուք ընդամենը իշխանական պրոպագանդիստ եք. Լիլիթ Գալստյանը՝ Պետրոս Ղազարյանին
23:13 Գագոն հաղթեց․ Գագիկ Ծառուկյանը թոռնիկների հետ​​​​​​​ նշել է Սուրբ Զատիկը
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
22:00 Արցախականչ. Հայկական պետությունը պարտավոր է տիրություն անել հայկական մշակութային ժառանգությանը
21:30 Ճրագալույցի պատարագը` Գյումրիի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում. տեսանյութ
22:30 Փաշինյանը լավատես է, դրա համար է վստահ, որ պատերազմ չի լինի․ հարցում