Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում
copy image url

Վրաստանը և ԱՄՆ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում Սև ծովում

Արտաքին 3 տարի առաջ - 21:32 14-12-2021

Սև ծովում տեղի են ունեցել Վրաստանի սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության և ամերիկյան USS Arleigh Burke կործանիչների համատեղ վարժանքներ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՆԳՆ սահմանային ոստիկանության առափնյա պահպանության վարչության ներկայացուցիչները և ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Arleigh Burke նավի նավաստիները համատեղ վարժանքներ են անցկացրել Սև ծովում։ Վրացական կողմից զորավարժություններին մասնակցել են երեք պարեկային նավեր՝ «Օչամչիրա» (P23), «Սուխումի» (P24), «Դիոսկուրիան» (P25):

Զորավարժությունների նպատակն էր երկու երկրների ռազմածովային ստորաբաժանումների միջև փորձի փոխանակումը, անձնակազմերի փոխգործակցության բարելավումը, ինչպես նաև Վրաստանի առափնյա պահպանության կարողությունների ամրապնդումը։

Հիշեցնենք, որ Գերագույն Ռադան թույլ է տվել զորավարժությունների մասնակցել օտարերկրյա զորքերի։ Հաջորդ տարի նախատեսվում են վարժանքներ, որին կմասնակցեն, մասնավորապես, ամերիկյան, բրիտանական, ռումինական, լեհական զորամասերը։

Ամենից շատ դիտված