SpaceX և Tesla ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը դուրս է եկել «Տարվա մարդ» մրցանակը ստանալու որդուն գրկած։ Տեսանյութը Twitter-ում հրապարակել է ամերիկացի ձեռնարկատեր Մարկ Բենիոֆը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մասկը երեխային գրկած բեմ մտնում, իսկ դահլիճը գորովանքի ձայներով է դիմավորում է փոքրիկի հայտնվելը։
Մինչ այդ Մասկը «Տարվա մարդ» էր ճանաչվել Time ամսագրի կողմից։ Այս մասին հաղորդվում է պարբերականի կայքում։
Պարբերականը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Մասկի «մատի շարժումով» ֆոնդային շուկան կարող է ինչպես թռիչք կատարել, այնպես էլ փլուզվել։ Հեղինակները նաև հիշեցրել են, որ ձեռնարկատերերի երկրպագուների բանակը հետևում է նրա յուրաքանչյուր արտահայտությանը։