Հայաստանում ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է․ Վիճակագրական կոմիտե
copy image url

Հայաստանում ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է․ Վիճակագրական կոմիտե

Ներքին 3 տարի առաջ - 23:38 11-12-2021

Հայաստանում ներքին զբոսաշրջությունը վերականգնվել է: Վիճակագրական կոմիտեի տվյալով՝ այս տարվա հունվար-սեպտեմբերին մեր երկրի ավելի քան 1 մլն 435 հազար (1 մլն 435 հազար 111) քաղաքացի ճանապարհորդել և հանգստացել է Հայաստանում: 2020-ի (934 հազար 981) նույն ժամանակահատվածի համեմատ ներքին զբոսաշրջությունը աճել է 53.5 տոկոսով, իսկ ամենաակտիվ տարվա՝ 2019-ի (1 մլն 405 հազար 398) համեմատ աճը 2.1 տոկոս է:

Տվյալներն արտացոլում են հյուրանոցներում և հյուրատներում հանգստացած Հայաստանի քաղաքացիների թիվը: «Աճը,- ըստ էկոնոմիկայի նախարարության դիտարկման,- առաջին հերթին պայմանավորված է համավարակի պատճառով սահմանների փակ լինելու հետ»:

Ամենից շատ դիտված