Թուրքական «Անադոլու» գործակալությունը հայտնում է, որ Թուրքիան փորձարկել է լազերային զենքով աշխատող` աշխարհում առաջին անօդաչու թռչող սարքը։
Ըստ գործակալության՝ թուրքական արտադրության Eren անօդաչու սարքը փորձարկման ժամանակ հաջողված թիրախային կրակոցներ է արձակել 100, 300 և 500 մետր հեռավորությունից։
Eren-ը թուրքական պաշտպանական TUBITAK և Asisguard ընկերությունների մշակումն է։
Արտադրողների տվյալներով՝ սարքը կարող է հեռակա չեզոքացնել պայթյունավտանգ տարրերը լազերային զենքի օգնությամբ:
ԱԹՍ-ի թռիչքի առավելագույն բարձրությունը 3 կիլոմետր է:
Փորձարկումների ավարտից հետո անօդաչու սարքը կմատակարարվի թուրքական բանակին։