Վրաստանում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պիկն անցել է. Գամկրելիձե
copy image url

Վրաստանում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պիկն անցել է. Գամկրելիձե

Արտաքին 3 տարի առաջ - 16:17 11-12-2021

Նոյեմբերին Վրաստանն անցել է կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պիկը, և COVID-19-ով հիվանդացության հաջորդ թռիչքը պետք է սպասել արդեն այս ձմռանը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 11-ին, հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն, փոխանցում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը։

Վրաստանում կորոնավիրուսի հինգերորդ ալիքի սկզբի մասին հայտարարվել էր սեպտեմբերի կեսերին։ Նոյեմբերին վարակման օրական նոր դեպքերի թիվը բազմիցս գերազանցել է 6 հազարը, իսկ մահաբեր ելքերի թիվը պահպանվել է 70-ի սահմաններում։

«Նոյեմբերին մենք անցել ենք հինգերորդ ալիքի պիկային շրջանը։ Այժմ՝ ձմռան ժամանակահատվածում, ակտիվացել են շնչառական վիրուսները, և միանգամայն հավանական է, որ կորոնավիրուսով վարակվածների թիվն աճի»,- ասել է Գամկրելիձեն։

Ամենից շատ դիտված