Ներդրվում է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգ
copy image url

Ներդրվում է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգ

Ներքին 3 տարի առաջ - 15:00 10-12-2021

Երևանում կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մայրաքաղաքը սոցիալական պաշտպանության նոր համակարգի կարիք ունի: Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել է երեխաների և սոցիալական պաշտպանության նոր համակարգի ներդրման աշխատանքներ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության պետ Լուսինե Հովհաննիսյանը նշել է, որ կատարված ուսումնասիրության, հետազոտության արդյունքում առաջ են քաշվել խնդիրներն ու իրավիճակը, որի հիման վրա էլ ուրվագծվել է նոր սոցիալական համակարգը, նախանշվել են աշխատանքները: Արդեն Երևանի աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, և ձևավորվել է Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը:

«Նախկինում առանձին գործող երեխաների իրավունքի պաշտպանության բաժինը և սոցիալական ապահովության վարչությունը միմյանց հետ չէին համագործակցում: Այնինչ, կարիքի մեջ հայտնված երեխաները, առանց սոցիալական պաշտպանության հնարավոր չէ դիտարկել: Այս դեպքում գործում է մեկ միասնական վարչություն՝ ներգրավելով բոլոր օղակներին: Նման պարագայում աշխատանքի արդյունավետությունը շատ ավելի բարձր է»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը:

Բարեփոխումների հաջորդ փուլով նախատեսվում է Երևանի վարչական շրջաններում ստեղծել սոցիալական պաշտպանության նոր բաժիններ, որտեղ լինելու են նեղ մասնագետներ: Սահմանվելու է սոցիալական աշխատողի և հոգեբանի հաստիք: Լուսինե Հովհաննիսյանը հիշեցրեց, որ վարչական շրջաններում գործում են խնամակալության ու հոգաբարձության մարմիններ, սակայն այդտեղ ընդգրկված մասնագետները կամավորության սկզբունքով են աշխատում: Նոր բարեփոխումներով արդեն կոնկրետ վճարովի հաստիքով նեղ մասնագետներ կլինեն ու անհրաժեշտության դեպքում կաջակցեն գործընթացին: Քաղաքապետարանի ներկայացուցիչը վստահ է, որ այդ կերպ աշխատանքն առավել արդյունավետ կլինի:

Բարեփոխումներն իրականացնելու համար աշխատանք է տարվում կադրային ռեսուրսը բարելավելու համար: Լիլիթ Հովհաննիսյանը նշեց, որ պրոֆեսիոնալ սոցիալական աշխատողի խնդիր ունեն: Միջազգային կազմակերպությունների հետ համատեղ իրականացրել են դասընթացներ: Շուրջ 60 սոցիալական աշխատող արդեն վերապատրաստվել է: Աշխատանքներ են տարվում սոցիալական ծրագրերն առավել հասցեական դարձնելու համար:

«Նախկինում Երևանի քաղաքապետարանը բազմակի ուղղություններով սոցիալական ծրագրեր չի իրականացրել: Եղել են ավելի շատ կետային լուծումներ: Հիմա մենք առաջարկում ենք ոչ թե միանվագ ինչ-որ չափի գումար տրամադրել, այլ գնահատել կարիքներն ու, ըստ այդմ, աջակցել»,- ասաց Լուսինե Հովհաննիսյանը: Աջակցությունը կարող է լինել ինչպես գույքի, գումարի, հոգեբանական, բժշկական ծառայության, այնպես էլ հմտությունների զարգացման, աշխատանքի տեղավորման տեսքով: Այսինքն՝ այնպես արվի այնպես, որ կարիքի մեջ հայտնված ընտանիքը, համապատասխան ծրագրերով դառնա ինքնաբավ:

Ամենից շատ դիտված

21:14 Դերասան Լևոն Մկրտչյանի հարսանիքն է. ներկա է նաև Աշոտ Փաշինյանը
16:37 Ինչպե՞ս կարող է ռաբիզ լսելու համար հավաքվել բազմահազարանոց հանդիսատես, այն էլ Ապրիլի 24-ի նախաշեմին
14:07 3.5 մլն դրամ` ճաշի կտրոն. մի գնացեք հարկադիր խուզի. Հրայր Կամենդատյան
11:56 Դինամոյի թրքահպատակ նախագահի ցուցումով Արցախի դրոշը հեռացվել է. փաստաբան
17:08 Հայաստանը վերածվել է 90-ականների բեսպրեդելի. Ոստիկանությունը փաստացի գոյություն չունի. ակտիվիստ
13:35 Հատուկ և բացառիկ առաջարկներ Ակբա Լիզինգի կողմից
14:47 Ինչպես Հիսուսը խաչվեց, բայց հարություն առավ, այնպես էլ Արցախը հարություն կառնի
13:00 Քանի էս ընդդիմությունն է, Նիկոլը 2026-ին էլ կընտրվի. հարցում Գյումրիում
11:46 «Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է, դա նշանակում է դավաճանել ժողովրդին․ Շենգավիթի թաղապետ
12:37 Հայտնի են ավելի քան 100 հազար ռուս զինվորների անունները, որոնք զոհվել են ուկրաինական հակամարտությունում. BBC