ՀՀ-ում բոլոր ավտոճանապարհները բաց են․ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է
copy image url

ՀՀ-ում բոլոր ավտոճանապարհները բաց են․ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է

Ներքին 3 տարի առաջ - 22:31 09-12-2021

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Անիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5-10 մետր։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Ամենից շատ դիտված