Ինչու է Փաշինյանը ազատել ՊՎԾ պետին
copy image url

Ինչու է Փաշինյանը ազատել ՊՎԾ պետին

Ներքին 3 տարի առաջ - 17:44 09-12-2021

Այսօր Նիկոլ Փաշինյանը աշխատանքից ազատել է Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Տիգրան Ուլիխանյանին։ Ուլիխանյանը գործող իշխանության այն քիչ ադեկվատ դեմքերից էր, որը ավելի շատ փորձում էր աչքի ընկնել աշխատանքով, քան թե դատարկ փիառով։

Oragir.news-ին հայտնի դարձան Ուլիխանյանի ազատման իրական պատճառները։ Բանն այն է, որ ՏԻՄ ընտրություններում կրած պարտությունները՝ հատկապես խոշոր համայնքներում, Նիկոլ Փաշինյանը շատ ծանր է տարել, և այդ պարտությունների մեղավորներից մեկին էլ համարում է Տիգրան Ուլիխանյանին, քանի որ, ըստ Փաշինյանի, նա լավ չի աշխատել, որ ՔՊ-ական համայնքապետների վրա բան չի կարողացել գտնել, որի պատճառով քրեական գործ կարելի լինի հարուցել։

Դեռ ամիսներ առաջ էլ մամուլը գրեց, որ Փաշինյանը Ուլիխանյանից դժգոհ է, և պատրաստվում է նրան փոխարինել։ Ըստ ամենայնի, Ուլիխանյանին այդ պաշտոնում կփոխարինի նրա տեղակալ Ժիրայր Խառատյանը, որը վերջերս էր նշանակվել այդ պաշտոնին, և ՊՎԾ էր եկել Ուլիխանյանին փոխարինելու համար, սակայն այդ փոխատեղումը հետաձգվում էր, և, փաստորեն, ՏԻՄ ընտրությունները լցրել են Փաշինյանի համբերության բաժակը։

Oragir.news-ը փորձեց կապ հաստատել Ուլիխանյանի հետ, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։