Ալեն Սիմոնյանն ու Ջագան Չապագան անդրադարձել են հետպատերազմյան հումանիտար խնդիրներին
copy image url

Ալեն Սիմոնյանն ու Ջագան Չապագան անդրադարձել են հետպատերազմյան հումանիտար խնդիրներին

Ներքին 3 տարի առաջ - 15:31 09-12-2021

Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Ջագան Չապագայի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին` ԱԺ նախագահը բարձր է գնահատել ֆեդերացիայի դերը Կարմիր Խաչի և Կարմիր մահիկի ազգային ընկերությունների կարողությունների զարգացման և բնական աղետների դիմակայման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են 44-օրյա պատերազմի բերած հումանիտար խնդիրներին` դրանց կարգավորման առումով կարևորելով Ֆեդերացիայի մանդատը:

ՀՀ ԱԺ նախագահը հյուրերին տեղեկացրել է գերեվարվածների և անհետ կորածների ծնողների հետ երեկվա հանդիպման մասին։ Ալեն Սիմոնյանը նշել է ռազմագերիների եւ պատանդառվածների հայրենադարձման հարցում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի առաջնային դերակատարությունը:

Հաղորդագրությունում նշվում է, որ հանդիպմանը զրույց է ծավալվել տեղահանվածների խնդիրների, համավարակի արդյունքում ստեղծված իրավիճակի, կարիքների գնահատման և լուծումների շուրջ:

Ձեզ գուցե հետաքրքրի