Բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. կան վիրավորներ. shamshyan.com
copy image url

Բախվել են Howo և КамАЗ մակնիշի բեռնատարները. կան վիրավորներ. shamshyan.com

Ներքին 3 տարի առաջ - 15:16 09-12-2021

Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան –Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 107.5-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Howo (տրեյլեր) և КамАЗ (ցիստեռնով) մակնիշի բեռնատարները:

Ցիստեռնը շրջվել և ընկել է ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենայի վրա, իսկ Howo մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Ավտովթար-հրդեհի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

Հրշեջները քաղաքացիների օգնությամբ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: