ՀՀ Ազգային ժողովը քիչ առաջ կայացած քվեարկությամբ հաստատեց 2022թ-ի պետական բյուջեի նախագիծը։
Գլխավոր ֆինանսական փաստաթղթին կողմ քվեարկեց 65 պատգամավոր, դեմ` 19, ձեռնպահ` 1։
Նշենք, որ դահլիճում քվեարկության պահին ներկա ընդդիմադիր պատգամավորները դեմ քվեարկեցին նախագծին։
2022թ-ի բյուջեն 2021թ-ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորված կառավարության գործունեության 5-ամյա ծրագրի առաջին տարվա բյուջեն է։