Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ
copy image url

Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերիների հարազատների հետ

Ներքին 3 տարի առաջ - 19:40 08-12-2021

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կհանդիպի գերեվարված և անհետ կորած զինծառայողների հարազատներից 10-ի հետ։ ԱԺ շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող ծնողներն այս պահին դադարեցրել են բողոքի ակցիան, սպասում են ժամը 19։30-ին նշանակված հանդիպմանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից գերիների և անհետ կորածների հարազատները բողոքի ակցիա են իրականացրել ԱԺ շենքի մոտ, փակել Բաղրամյան պողոտան՝ պահանջելով հանդիպում Ալեն Սիմոնյանի հետ։